«Իրանցիներն ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր»․ Մերց
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգներին կհաջողվի արագ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը: «Քանի որ իրանցիները, ակնհայտորեն, ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր, իսկ ամերիկացիները, դատելով ամենից, իրականում չունեն համոզիչ ռազմավարություն բանակցություններում»,- հայտարարել է Մերցը՝ Մարսբերգում դպրոցականների հետ քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ ամերիկացիները ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ «ակնհայտորեն առանց որևէ ռազմավարության»։ Այդ պատճառով, ըստ Մերցի, հակամարտության դադարեցումն այժմ ավելի դժվար է։ «Հատկապես այն պատճառով, որ իրանցիները, ակնհայտորեն, շատ հմտորեն բանակցություններ են վարում, կամ նույնքան հմտորեն խուսափում են դրանցից։ Իրավիճակն այժմ բավականին բարդ է։ Եվ դա մեզ հսկայական գումարներ է արժենում։ Այս հակամարտությունը, այս պատերազմն Իրանի դեմ, անմիջական ազդեցություն ունի մեր տնտեսական ցուցանիշների վրա»,- նշել է Մերցը։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
