«ԱՄՆ-ի սխալ մոտեցումների պատճառով բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին»․ Արաղչի
433
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ., 15:05
![]() Վաշինգթոնի մոտեցումը հանգեցրել է Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլի ձախողմանը, թեև առաջընթացի նշաններ կային, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցություններում որոշակի տեղաշարժեր էին նկատվում։ Ամերիկացիների մոտեցումը հանգեցրել է նրան, որ բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին՝ չնայած գրանցված առաջընթացին»,- լրագրողներին ասել է Արաղչին՝ Սանկտ Պետերբուրգ ժամանելուն պես։ Նրա խոսքով՝ «բանակցություններում անհաջողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից չափազանց շատ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով»: «Մենք ստիպված էինք խորհրդակցություններ անցկացնել մեր բարեկամների հետ Պակիստանում՝ քննարկելու առկա իրավիճակը»,- ասել է Արաղչին։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
