«Մոլդովայում և Հայաստանում շատ ՀԿ-ներ աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԽ
424
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ., 14:18
![]() Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը: «Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս մոտ 14,000 գրանցված ՀԿ-ներ կան, Հայաստանում՝ մոտ 9,000։ Եվ բոլորն էլ աշխատում են, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հետխորհրդային երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- ասել է Շևցովը՝ Մոսկվայում ընթացող «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակներում։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
