«Իրանը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին». #Axios
![]() Թեհրանը Վաշինգթոնին է փոխանցել հակամարտության կարգավորման նոր առաջարկ, որը նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի հետագա քննարկում: Այս մասին հայտնումԷ Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Աղբյուրների տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները նոր առաջարկը փոխանցել են Պակիստանի միջոցով։ «Նոր առաջարկը նպատակ ունի հաղթահարել բանակցությունների ներկայիս փակուղային իրավիճակը և միջուկային զիջումների մասշտաբների շուրջ տարաձայնությունները, որոնց Իրանի ղեկավարությունը պատրաստ է գնալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ գործարքի հասնելու համար»,- գրում է լրատվամիջոցը: Նշվում է, որ Իրանի առաջարկը «կենտրոնացած է առաջին հերթին Հորմուզի նեղուցի և ամերիկյան շրջափակման շուրջ ճգնաժամի կարգավորման վրա»: Ենթադրվում է, որ կողմերը պետք է երկարաձգեն հրադադարի ռեժիմը «երկար ժամանակով կամ համաձայնեն մշտական հիմունքներով դադարեցնել պատերազմը»: «Առաջարկի համաձայն՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում, երբ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ շրջափակումը՝ վերացվի»,- նշում է Axios-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն այսօր մտադիր է կաբինետի նիստ անցկացնել, «Իրանի հետ բանակցությունների փակուղային իրավիճակը և պատերազմի հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները քննարկելու համար»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
