Թրամփը չգիտի՝ արդյոք ինքն է եղել Washington Hilton հյուրանոցում կրակողի թիրախը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ արդյոք ինքն էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի՝ Washington Hilton հյուրանոցում ընդունելության ժամանակ կրակողի թիրախը, թե ոչ։ «Ես չգիտեմ։ Ինձ այդպես թվաց։ Ես կարդացել եմ նրա արմատականության մասին։ Դատելով նրա գրածից՝ նա շատ բանի միջով է անցել։ Հավանաբար, բավականին հիվանդ տղա էր»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էր հրաձիգի թիրախը: Նա նշել է, որ միջադեպի ժամանակ վնասվածք ստանալու վախ չի զգացել։ «Ես չեմ անհանգստացել։ Մենք ապրում ենք խելագար աշխարհում»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Թոդ Բլանշը NBC News-ին տված հարցազրույցում հայտնլ էր, որ նախնական տվյալներով, կրակողի թիրախում ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներն էին։ Հարձակումից առաջ կասկածյալը գրել էր «մանիֆեստ», որում որպես թիրախներ նշել էր ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին. նա նաև հանդես էր եկել Թրամփի քաղաքականության դեմ։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
