Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան

62
Այսօր, 13:46
«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ermenihaber-ը զրուցել է թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի հետ, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով և ուսումնասիրություններով։

- Պարոն Չեթինօղլու, որպես թուրք պատմաբան, ի՞նչ է նշանակում և խորհրդանշում ձեզ համար ապրիլի 24-ը։

- Ապրիլի 24-ը նշանավորում է 20-րդ դարից մինչև մեր օրերը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, որը մինչ օրս մնացել է չփոխհատուցված և ժխտված՝ քաղաքակիրթ աշխարհի աչքերում։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ համընդհանուր դավադրության առաջին օրն է։ Կարծես մի կոճակ սեղմված լիներ՝ հայկական կուսակցությունները, ասոցիացիաները և թերթերը փակվել են, հասարակության առաջնորդներն ու մտավորականները ձերբակալվել և ուղարկվել են դեպի անհայտություն և դա մահվան ճանապարհներ ուղարկվելու տարելիցն է։

Ապրիլի 24-ի դավադրությունը կոտրեց հայ ժողովրդի դիմադրության ներուժը ցեղասպանության դեմ, և համայնքի առաջնորդների ներգաղթից հետո ավելի հեշտ դարձավ հայ ժողովրդին զրկել ամեն ինչից և քարավաններով ուղարկել մահվան՝ «տեղահանության» անվան տակ։ Ցավոք, հարյուր տարի անց մեր օրերում Արցախի հայության դեմ կիրառված ցեղասպանությանը «քաղաքակիրթ» աշխարհը ականատես եղավ առանց ամոթի։ Եվ «քաղաքակիրթ» հորջհորջվող այդ աշխարհի երեսին այն կմնա որպես անջնջելի սև բիծ։

- Եթե դուք հայ ժողովրդի զավակ լինեիք, ո՞րը կլիներ այս վերքը բուժելու ձեր ճանապարհը։

- Ցեղասպանության 111-րդ տարելիցին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դեռ ժխտելն ուղղակի անամոթություն է։ Այն պետք է ճանաչվի։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու և փոխհատուցելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը մարդկության պարտքն է։

- Թուրքիայի կառավարությունը փոխվում է, բայց Հայոց ցեղասպանության ժխտումը մնում է նույնը: Ի՞նչ եք կարծում, երբևէ կգա՞ մի օր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Ես այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Շատ կարևոր պատճառներ դժվարացնում են ճանաչումը: Այս գործոններից նույնիսկ մի քանիսը նշելը բավարար է բացատրելու համար, թե ինչու է ճանաչումը անհնար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: