«Ղարաբաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ». Ռոբերտ Քոչարյան
![]() Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի ․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI-ին։ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին նա մասնավորապես ասել է. «Ռուսաստանում կա որոշակի սենտիմենտալ ընկալում հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ընդհանուր պատմություն (դուք գիտեք՝ մենք եղել ենք նույն կայսրության մեջ, հետո՝ Խորհրդային Միությունում)։ Ռուսաստանում զգալիորեն զսպվում է այդ դժգոհությունը հենց այն պատճառով, որ այնտեղ չեն ցանկանում անել որևէ քայլ, որը կարող է, այսպես ասած, վնաս հասցնել հայ ժողովրդին»։ Արցախի կորստի մասին էլ Քոչարյանն ասաց. «Ղարաբաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների և քայլերի հետ։ Նա ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դրանով խախտեց ամբողջ կառուցվածքը, որը ձևավորվել էր 44-օրյա պատերազմից հետո։ Ռուսաստանի խաղաղապահ գործառույթը հայտնվեց մեծ հարցականի տակ։ Փաստացի Հայաստանը ասաց՝ ես ձեռքերս լվանում եմ, դուրս եմ գալիս այս ձևաչափից՝ դուք ինքներդ լուծեք Ադրբեջանի հետ հարցերը։ Ղարաբաղի թեման դարձավ Ադրբեջանի ներքին գործը։ Բայց քանի որ դա շատ ցավոտ էր հայ ժողովրդի համար, Նիկոլ Փաշինյանը շատ հմտորեն հանրային դժգոհությունը ուղղեց Ռուսաստանի դեմ՝ իբր «այնտեղ խաղաղապահներ կան, նրանք պետք է պաշտպանեին Ղարաբաղը»»։ Ավելին՝ տեսանյութում։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
