«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի համար առաջարկի փոխանցման և հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Նախագահը Իրանից առաջարկ ստանալու համար խիստ ժամանակային սահմանափակումներ չի սահմանել՝ չնայած որոշ հաղորդագրությունների, որոնք ես տեսել եմ այսօր։ Վերջնարդյունքում ժամկետը կորոշվի գլխավոր հրամանատարի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրների հղումով կատարելով հաղորդվել է, թե հնարավոր է երեքից հինգ օր ժամկետ սահմանված լինի։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Նախագահն ինքն անձամբ որևէ վերջնաժամկետ չի սահմանել», - հավելել է նա։ Ավելի վաղ Ynet-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին հաղորդել էր, թե ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին, որ Դոնալդ Թրամփը հրադադարը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
