52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի
![]() Չինաստանում ֆիզկուլտուրայի 52-ամյա ուսուցիչը խնամակալության տակ է առել առնվազն 267 երեխայի: Նա ստացել է «սուպեր հայրիկ» մականունը, գրում է South China Morning Post-ը։ Բայ Ջիանգը ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում: Նա կարողացել է քոլեջ հաճախել միայն իր մարզական հմտությունների շնորհիվ: 1995 թվականին ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել միջնակարգ դպրոցում և նկատել է մի երեխայի, որը հաճախակի բացակայում էր դասերից և գողանում էր մյուս երեխաներից սնունդ: Ջիանգը պարզել է, որ տղային լքել են ծնողները և նրան վերցրել է իր մոտ: Ավելի ուշ նա սկսել է խնամել այլ երեխաների՝ որբերի և ծնողների կողմից լքվածների: Ծայրը ծայրին հասցնելու համար նա պարտքով գումար է վերցրել և ազատ ժամանակ աշխատել կես դրույքով: Նա նաև խնդրել է մորը և քրոջը հոգ տանել իր երեխաների մասին, երբ ինքը չի կարողացել: Բայ Ջիանգի տանը մշտապես ապրում է մինչև 30 երեխա։ Նա ամուսնացել է 46 տարեկանում, և նրա առաջնեկը ծնվել է 2020 թվականին։ Կանանցից շատերը, որոնց հետ նա փորձել է հարաբերություններ հաստատել, լքել են նրան՝ մերժելով նրա բարեգործական նախաձեռնությունը։ Ջիանգի խնամատար երեխաներից մի քանիսը մեծանալով՝ դարձել են պրոֆեսիոնալ մարզիկներ, պետական ծառայողներ և ուսուցիչներ։ Նրա որդեգրած երեխաներից ավելի քան 100-ը ստացել են բարձրագույն կրթություն, իսկ 50-ը՝ բարձրագույն մարզական կոչում։ Նրա տանը պահվում են 1300 մեդալներ, որոնք նրա խնամատար երեխաները նվաճել են տարբեր մրցումներում 20 տարվա ընթացքում։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06





