Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
![]() Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։ Տիրանայում ընթացող ստուգատեսում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանն ազգային թիմի ակտիվը համալրել էին բրոնզե մեդալներով։ |

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամեն խաղ մի խոշոր սոցիալական իրադարձություն է»․ Հենրիկ Պիպոյան
7113:24
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է հետաձգվել»․ #Ole
14211:12
Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները եվրոգավաթներում
12900:30
«Տուխելը վճռորոշ պահին դրսևորեց ճակատագրական անվստահություն»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 17:36
«Զինեդին Զիդանը կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը»․ Ֆաբրիցիո Ռոմանո
53615.07.2026, 11:41
«Իսպանիան չեմպիոնի բացարձակ հավակնորդ է»․ Գոռ Աբրահամյան
13615.07.2026, 09:42
