Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
![]() Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նրա մրցակիցն աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովն էր: 22-ամյա ըմբիշի համար սա առաջին փորձարկումն էր մեծահասակների մակարդակում անցկացվող Եվրոպայի առաջնություններում: Նշենք, որ սա Հայաստանի ընտրանու երրորդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Տիրանայի մրցագորգում բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեն նաև Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
