«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի երկրները բաժանել է «լավերի» և «վատերի»՝ կախված դաշինքի գործունեության մեջ նրանց ներդրումից: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրների «լավերի ու վատերի» ցուցակի նման մի բան է կազմել, մինչ Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում պատժելու դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին», - ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է ամերիկացի պաշտոնյաների կողմից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստման շրջանակներում: Դրա հիմքում ընկած Է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նախաձեռնությունը, որն առաջարկել էր խրախուսել դաշնակիցներին, որոնք «նախաձեռնություն են ցուցաբերում», և հակառակը՝ պատժել դաշինքի այն երկրներին, որոնք չեն կատարում հավաքական պաշտպանության իրենց պարտավորությունները։ Աղբյուրների խոսքով, ԱՄՆ վարչակազմը մանրամասները գաղտնի է պահում, մինչ տարբեր տարբերակներ է ծրագրում: Պաշտոնյաները որևէ պարզաբանում չեն տվել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել այդ արտոնությունները կամ հետևանքները: ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վերանայելու է ԱՄՆ-ի դերը դաշինքում։ Politico-ի գնահատմամբ՝ տեսականորեն Վաշինգթոնը կարող է կրճատել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը, նվազեցնել Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը և զորքերը մի երկրից մյուսը տեղափոխել։ Եվրոպական երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են նման ծրագրերին, որպես հնարավոր հետևանքներ այն երկրների համար, որոնք հրաժարվել են աջակցություն տրամադրել, նշել են նաև համատեղ զորավարժությունների կրճատումը, «վատ» դաշնակիցներին զենքի վաճառքի սահմանափակումը և դրանց փոխանցումը «լավ» դաշնակիցներին։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
