««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
![]() Իսրայելի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով, ինչը կազմակերպությունը դարձնում է Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ «Մենք պատմական որոշում ենք կայացրել ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ։ Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է, երկիր, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով: Դրանից կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է։ Ինչպես այն սպառնում Է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և վտանգում նրա ապագան: «Մենք Լիբանանի հետ լուրջ խնդիրներ չունենք։ Կան մի շարք փոքր տարաձայնություններ սահմանների դեմարկացիայի շուրջ, որոնք հնարավոր է լուծել։ Երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը մեկ այլ գործոն է՝ «Հեզբոլլահը», - նշել է նախարարը։ Մեկնաբանելով Վաշինգթոնում վաղը կայանալիք բանակցությունները՝ Սաարը Բեյրութին կոչ է արել համագործակցել Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» ստեղծած «ահաբեկչական պետության» դեմ: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
