ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
![]() Իտալիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը՝ «Соловьев Live» ալիքի «Полный контакт» հաղորդման ժամանակ վարչապետ Ջորջա Մելոնիի մասին հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած մեկնաբանություններից հետո։ «Ես ՌԴ դեսպան Պարամոնովին կանչել եմ ԱԳՆ՝ պաշտոնական բողոք հայտնելու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից արված չափազանց լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ»,- X-ում գրել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։ Ինքը՝ Ալեքսեյ Պարամոնովը, իր կանչն ԱԳՆ անվանել է «հարված դարպասաձողին» և միջազգային սկանդալ հրահրելու փորձ։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարությունից ոչ ոք որևէ նսեմացնող մեկնաբանություն չի արել ո՛չ տիկին Մելոնիի, ո՛չ էլ Իտալիայի հասցեին։ ANSA-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Սոլովյովը Մելոնիի հասցեին վիրավորանքներ է օգտագործել թե՛ իտալերեն, թե՛ ռուսերեն լեզուներով: Նա վարչապետին մեղադրել է ֆաշիզմի մեջ, նրան անվանել «դատարկ Մելոնի» և հայտարարել, որ նա դավաճանել է իր ընտրողներին: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
