Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
1245
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ., 09:38
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը և Իրանի ծովային շրջափակումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի ներկայացրել կարգավորման «միասնական առաջարկ»: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում: Թրամփի գրառման համաձայն՝ Պակիստանի ղեկավարությունը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել հրադադարի ռեժիմն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը «կկարողանա միասնական առաջարկ մշակել»: «Այդ պատճառով ես հրաման եմ տվել մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը և մնացած բոլոր առումներով մնալ պատրաստ գործողությունների, և, հետևաբար, երկարաձգում եմ հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել նրանց առաջարկը և բանակցություններն այս կամ այն կերպ չեն ավարտվել»,- նշել է ԱՄՆ առաջնորդը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
