«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
![]() ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված՝ հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաև, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր»։ Աղբյուրը` ՆԳՆ Ոստիկանություն |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
5102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
5901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
6000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
120Երեկ, 23:41
