«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս
![]() Եվրոմիությունը մտադիր է ակտիվացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Սև ծովի նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է եվրոհանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը փոխկապակցվածության օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ «Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրոպական հանձնաժողովի նոր Սևծովյան ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար»,- նշել է Կոսը։ Նա ասել է, որ խոսքը նախևառաջ առևտրի և էներգետիկ երթուղիների զարգացման մասին է։ «Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, երբ հյուսիսում առևտրային երթուղիները խաթարված են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավում՝ Իրանում պատերազմի հետևանքով։ Այդ պատճառով ներկայում հասանելի երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք փոխկապակցվածության օրակարգի շրջանակում»,- հայտարարել է եվրոհանձնակատարը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
