«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունը վերացրել է հրեական պետությանը սպառնացող «անմիջական գոյաբանական սպառնալիքը»։ Նա նշել է, որ հակառակ դեպքում Իսրայելը կարող էր բախվել Հոլոքոստի մասշտաբի աղետի, որը, ենթադրաբար, կներառեր միջուկային զենք։ «Այաթոլլաների ռեժիմը ծրագրել էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր ոչնչացնել մեզ՝ միջուկային զենքով և հազարավոր բալիստիկ հրթիռներով: Եթե մենք չգործեինք այս գոյաբանական սպառնալիքի դեմ, եթե չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի (իրանական քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտներ) մահվան ճամբարների անունները կարող էին հայտնվել Հոլոքոստի մահվան ճամբարների կողքին»,- նշել է Նեթանյահուն։ «Բայց դա տեղի չունեցավ, քանի որ մեր մեծ բարեկամի՝ Միացյալ Նահանգների հետ միասին ոչնչացրեցինք իրանական ռեժիմի ոչնչացման մեքենան։ Մենք վերացրինք մեզ համար անմիջական գոյաբանական սպառնալիքը»,- հավելել է նա։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
