Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.

«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան

77
Այսօր, 12:36
«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. «Զգուշացեք և զգուշացրեք ծանոթներին։ Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց կամ բանկային քարտը արենդայով հանձնելուց:

Շատերը գտել են գումար աշխատելու հեշտ ձև. ուրիշի տեղը վերֆիկացիա են անում, մարդուն առաջարկում են գրանցվել ինչ-որ կրիպտո բորսաներում, Ամազոնում, Թեմուում՝ իր անձնագրային տվյալներով, նկարով, հասցեով, բանկային հաշվով ու դա հանձնել ինչ-որ մեկին: Դրա համար մարդը ստանում է գումար, բայց մտքով չի անցնում, թե հետո այդ հաշիվը ինչի մեջ է օգտագործվում: Այդ ամենը հետևանքներ չէր ունենում, բայց վերջերս իրավապահները լրջացել են, իսկ այդ գումարները օգտագործվում են տարբեր վատ բաների համար»: