Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
![]() «Իշխանություն» լրատվականի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում ընտրություններից առաջ գործադրվող ճնշումները նոր մակարդակի են հասել։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ավտոերթին եւ վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ։ Հատկապես խիստ «պլան» է դրվել Շիրակի մարզի համայնքապետերի վրա, նրանցից պահանջվել է ապահովել բազմամարդ մասնակցություն։ Առանձնապես ակտիվ է եղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով, ըստ նույն աղբյուրի, իր աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանի միջոցով ճնշումներ է գործադրել համայնքապետարանի աշխատակիցների վրա՝ ստիպելով մասնակցել փաշինյանական միջոցառումներին։ Ճնշումներ են գործադրվել նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքների «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների վրա։ «Թորգոմ Սուքիասյանը, ով ղեկավարում է «Գազպրոմի» Շիրակի մարզային ստորաբաժանումը, իր ենթակայությամբ գործող Արթիկի և Ախուրյանի գրասենյակների աշխատակիցներին հրահանգել է պարտադիր կերպով մասնակցել իշխանության կազմակերպած միջոցառումներին»,-ասաց մեր զրուցակիցը։ Այս պատմության մեջ առավել ուշագրավը Արա Սուքիասյանի գործոնն է։ Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Նոր կյանք համայնքը և համարվել է «թունդ» ՀՀԿ-ական։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան
3321:06
Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում
7120:47
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6820:12
Իրանը նախապայման է առաջ քաշել բանակցություններից առաջ
10919:23
Նիկոլ Փաշինյանը «Վարչաբենդ»-ի հետ ելույթ կունենա նաև Հանրապետության հրապակում
11319:06
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով
15818:44
