Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան

58
Այսօր, 15:36
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին։
Չգիտեմ, թե որքան փող է ծախսվում երկրորդ նախագահի թիմի կողմից նման թափոնների շահագործման վրա, սակայն ակնհայտ է, որ այդ փողն աշխատում է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ինչքան նման կոյուղատարներով թիրախավորեք Հանրապետականին, Սերժ Սարգսյանին, ինձ և իմ ընկերներին, այդքան մեր պատասխանը լինելու է ուղղված հենց Ռոբերտ Քոչարյանին։
Չէ՞ որ երբ մեկի շունը վրադ հաչում է կամ փորձում կծել, ապա դրա պատասխանատուն այդ չորքոտանիները չեն, այլ շան տերը, հատկապես, երբ անձամբ է խրախուսում նման դվարնյագաների»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան