Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան

62
Այսօր, 15:30
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանի դուստրը՝ Արփինե Խաչատրյանը։ «Վեդի քաղաքի ամենահին դպրոցը, որը երկար տարիներ ծառայել է որպես դպրոց, այնուհետև՝ փախստականների համար կեցավայր, վերակառուցվել է հորս կողմից և ծառայել որպես քոլեջ, որը գործել է մինչև 2018թ․։ Այդ տարածքում կառուցել է ևս մեկ կառույց, որը ծառայել է որպես նրա գրասենյակ, այնուհետև այնտեղ գործունեություն եմ ծավալել ես՝ որպես Հրուշակագործների համահայկական միավորում ՀԿ նախագահ։ Գործունեությունն ընդլայնելու համար բանակցություններ սկսեցինք գույքի կառավարման կոմիտեի հետ՝ այդ տարածքները տրամադրելու իմ գործունեության համար։ Բանակցությունները տևեցին մի քանի տարի, բայց 2025թ․ հուլիսի 24-ին պարզվեց, որ կառավարությունը տարածքը նվիրաբերել է Վեդի համայնքին, որ ծառայի որպես կոմունալ ՀՈԱԿ, առանց մեզ տեղյակ պահելու»,- մանրամասնել է Խաչատրյանը։ «Փետրվարի 6-ին Վեդու համայնքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ ներս են խուժել տարածք, կոտրել դռները, փոխել դռների փականները և ասել, որ դեռ կպարզենք՝ ներսի գույքը ձերն է, թե մերն է։ Ես չեմ կարող հստակ ասել՝ հատուկ, թե պատահմամբ է բաց թողնվել գրասենյակի պատուհաններից մեկը, բայց փետրվարի 28-ին դպրոցահասակ երեխաներ են ներս մտել ու 3 ժամ շարունակ ավիրել գույքը։ Այդ օրը կեսօրին ահազանգել են հայրիկիս, որ տարածքն այրվում է, այցելել են հրշեջները՝ ոստիկանների հետ միասին, այդ ամենը տեսել, ակտ կազմեել, բայց ոչ մի բան չի արվել»,- նշել է Արփինե Խաչատրյանը։

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան