«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
![]() Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Trend-ին տված հարցազրույցում հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն։ Նա նշել է, որ իր երկիրը ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները: «Դրանք նշանակալի առաջընթաց են արձանագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում, միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում»,- ասել է արտգործնախարարը։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
