Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան

42
Այսօր, 17:30
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգի, այդ թվում նաև Հայաստանում ապրող հայերի 10 տոկոսն է հետաքրքրված երկրի ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով։ 10 տոկոսն են պահանջում պատասխաններ վերջին 8 տարիների ընթացքում տեղի ունեցած արհավիրքների համար, 10 տոկոսն են ամեն օր առերեսվում և պայքարում պետական կառույցների կիսագրագետ թերի որոշումների դեմ, 10 տոկոսն են հասկանում, որ պետական մակարդակով կոռուպցիան էնպիսի ծաղկուն ժամանանակաշրջանում է, որ 90-ականների Հայաստանը կերազեր, ու վերջապես էդ 10 տոկոսն են ապրում հող հայրենիք երկիր պետություն ունենալ չունենալու իրական վախը։
Իսկ մնացած 90 տոկոս՝ թե ներսի, թե դրսի հայերին հետաքրքիր է միայն ով ում հետ «պսակվավ», խի «պսակվավ», ով բաժանվեց, ում հետ կաֆե գնաց, ինչ ավտո քշեց, ինչ բրենդի շոր հագավ, որտեղ կա լավ «տժժալու» տեղ, ով փող ունի, խի «պտի» փող ունենա և այլ նման որակի թեմաներ։
Էս իշխանությունը գերազանց կարողանում է այ էդ մակարդակի ցանկությունները և կարիքները բավարարի։ Նմանը նմանին»։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան