ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
![]() Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 8 երեխա, ևս 2-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հրապարակել կրակողի մասին։ Կրակոցի դրդապատճառը դեռևս պարզ չէ։ Ոստիկանապետ Ուեյն Սմիթի խոսքով՝ կրակոցը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 6-ի սահմաններում։ Ընդհանուր առմամբ արձակվել է 10 կրակոց։ Պաշտոնյաները հայտնում են, որ տեղեկություններ են հավաքում հանցագործության վայրի մասին, որը ընդգրկել է երեք տարածք։ Սմիթը նշել է, որ երեխաներից մի քանիսը հարձակվողի ազգականներն էին։ Նախճիրից հետո կրակողը մեքենա է գողացել և փորձել է փախչել ոստիկանությունից։ Հետապնդման ընթացքում մեքենայից ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով կասկածյալին։ Նահանգային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ կրակոցների հետևանքով ոչ մի ոստիկան չի տուժել։ |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
