Միտիշչիում դերասանն ու նրա կինը սպանել են իրար
![]() Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28-ամյա Վլադիսլավ Բենգրաֆը («Միտիշչի Ֆեստ» թատրոնի դերասան), և նրա 23-ամյա կինը՝ Եվգենիան, վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց ու սպանել իրար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու մտադրության պատճառով։ Հակամարտությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ի գիշերը զույգի բնակարանում։ Ինչ-որ պահի վեճը վերածվել է դանակահարության. տղամարդը մի քանի անգամ դանակահարել է կնոջը պարանոցին և կրծքավանդակին, որից հետո կինը, ինքնապաշտպանության նպատակով, վերցրել է դանակը։ Երկուսն էլ մահացել են ստացած վնասվածքներից՝ մինչև հարևանների կողմից կանչված շտապօգնության մեքենայի ժամանումը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները «Շոթ»-ին պատմել են, որ նրանց հարաբերությունների խզումն սկսվել էր մի քանի ամիս առաջ։ Եվգենիան ուժեղ սթրես էր ապրում ամուսնու անկանոն վարքագծի պատճառով. նա երբեմն վիճաբանում էր, բողոքում դժվարություններից, ապա ներողություն խնդրում։ Ի վերջո, կինը որոշել է բաժանվել և խնդրել նրան տեղափոխվել։ Վլադիսլավը ժամանակավորապես տեղափոխվել է զոքանչի մոտ, քանի որ իր հարաբերությունները սեփական մոր հետ անհարթ են եղել։ Ողբերգությունից մեկ օր առաջ Եվգենիան գնացել էր ընկերոջ երեկույթին։ Վլադիսլավը նույն երեկոյան դուրս է եկել զոքանչի տնից՝ ասելով, որ ուշ կվերադառնա։ Նա նախ կանգ է առել թատրոնում՝ նոր ներկայացման մանրամասները պարզելու, ապա հանդիպել ընկերների հետ։ Ավելի ուշ նա գնացել է կնոջ բնակարան Միտիշչիում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
