Ոստիկանները կկարողանան բնակարան կամ տուն ձեռքբերել արտոնյալ պայմաններով
![]() Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։ Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։ Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։ Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։ Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Աղբյուրը` ՆԳՆ |

«ՔՊ-ն արդեն 3-րդ ընտրություններն է, որ հաղթում է ախմախ մարտավարությամբ». Սուրեն Սահակյան
4701:12
«Օկուպացված Նախիջևանում «Վերադարձ» խորագրով միջոցառում են կազմակերպել». Monument watch
6400:42
«Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է». Սուրիկ Խաչատրյան
8500:06
Արման Թաթոյանը «Հանրային»-ի եթերում վարչական ռեսուրսի կիրառման ապացույց հրապարակեց (տեսանյութ)
8200:00
«Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր ՀՀԿ-ական, 3 միլիոն դոլարանոց տուն ունեցող Արմեն Երեմյանը». Սյուզի Բադոյան
73Երեկ, 23:36
«Ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
102Երեկ, 23:12
