«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան
![]() Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից՝ իր ամենաթանկից: Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։ Աղբյուրը` Սերգեյ Հարությունյան |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36
