«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է կործանարար լինել»․ Ֆիդան
576
Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ., 18:52
![]() «Ընթանում են քննարկումներ այն հարցի շուրջ, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը «եվրոպական անվտանգության ճարտարապետությունից»,- այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Reuters-ը։ Նա քննարկման մանրամասները չի ներկայացրել, բայց նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է «ավերիչ» լինել Եվրոպայի համար, եթե այն իրականացվի չհամակարգված ձևով։ «Ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից՝ ոչ ամբողջությամբ։ Նույնիսկ մասնակի դուրսբերումը շատ կործանարար կլիներ Եվրոպայի համար, եթե այն չկատարվեր համակարգված ձևով»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում կայացած դիվանագիտական ֆորումում։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
