«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին հինգ վեց տարվա միջազգային իրադարձությունները, հատկապես ուկրաինական և իրանական կոշտ պատերազմական ճգնաժամերի հետ կապված, առաջ են բերում լուրջ մտահոգություններ արևմտյան ժողովրդավարական վարչակարգերի քաղաքականության շուրջ: Գործի և խոսքի, իրական նպատակների և բարձրագոչ հռետորաբանության միջև շատ մեծ խզում կա: Այս հանգամանքը հատկապես երևում է Գերմանիայի օրինակով: 20-րդ դարում, լինելով երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողների առաջին շարքում, այս երկիրը պատմական մեծ պատասխանատվության բեռ է կրում մոտ 200 միլիոն զոհերի և ցեղասպանության համար: Գերմանիան նաև հսկայական կորուստներ է կրել և տարածքային, և մարդկային և նյութական առումներով: Գերմանական պատմական հայրենիքի տարածքի մոտ քառասուն տոկոսը այսօր իրենը չեն, դրանք անվերադարձ կորսված են և գտնվում են հարևան պետությունների կազմում: Գերմանական ոգու և ազգային խորհրդանիշ Քյոնիգսբերգն արդեն Կալինինգրադ է: Թվում էր, թե պատմության այս դասերն հաշվի առնելով՝ ինտելեկտուալ շատ բարձր մակարդակի վրա գտնվող գերմանական քաղաքական միտքը այլևս չպետք է կրկնի անցյալի կործանարար սխալները: Բայց ցավոք, այսօր ռազմատենչ հռետորաբանությամբ առանձնանում է կանցլեր Մերցը, նաև նրա նախորդ՝ Շոլցը: Ուկրաինայում անհեռանկար պատերազմը շարունակելու, գերմանական բանակի կարողությունների բազմապատկման և Ռուսաստանի հետ բախման շունչն անընդհատ շեշտադրվում նրանց քաղաքական քայլերում: Դեռ 19-րդ դարում ամենախելոք գերմանացին՝ Բիսմարկը, զգուշացնում էր ռուսների հետ բախման վտանգի մասին: Հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին, սա էր նրա ուղերձը ապագա սերունդներին: Գերմանացիները չպետք է մոռանան, որ Կանցլեր Հելմուտ Քոլը կարողացավ հասնել երկրի միավորմանը մեծամասամբ շնորհիվ Կրեմլի հետ ճիշտ քաղաքականության: Նրանք պետք է միշտ հիշեն, որ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանից ստացվող էներգակիրների ծավալների ավելացմամբ միայն ապահովեց տնտեսական մեծ վերելքը: Այնինչ պատժամիջոցներին միանալով՝ երկիրն ընկղմվում է դեինդուստրալիզացիայի մեջ: Շատ զարմանալի է, որ իրատես չեն բեռլինյան ղեկավարները, հաճախ ընկնում են Բրյուսելի թելադրանքի տակ: Համոզված եմ, որ Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«ՔՊ-ն արդեն 3-րդ ընտրություններն է, որ հաղթում է ախմախ մարտավարությամբ». Սուրեն Սահակյան
4701:12
«Օկուպացված Նախիջևանում «Վերադարձ» խորագրով միջոցառում են կազմակերպել». Monument watch
6400:42
«Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է». Սուրիկ Խաչատրյան
8500:06
Արման Թաթոյանը «Հանրային»-ի եթերում վարչական ռեսուրսի կիրառման ապացույց հրապարակեց (տեսանյութ)
8200:00
«Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր ՀՀԿ-ական, 3 միլիոն դոլարանոց տուն ունեցող Արմեն Երեմյանը». Սյուզի Բադոյան
73Երեկ, 23:36
«Ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
102Երեկ, 23:12
