«Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է բանակում մահվան դեպքերի մասին՝ դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ։ «Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից», ասել է Փաշինյանը։ Ինքնասպանության դեպքերը Փաշինյանը կապել է «մեր երեխաների հոգեբանական դիմակայունության խնդիրների հետ», էլի ոչ մի կապ բանակում առկա խնդիրների հետ։ Մի քանի տարի առաջ ՊՆ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան անունով, որը բանակում կատարվող ինքնասպանությունների մասին ասում էր․տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են էստեղ են ինքնասպանություն գործում։ Փաշինյանի ասածը նույն տրամաբանության մեջ է։ Բայց այսօրվա նրա խոսքում հուսադրող մի բան կար, ասում է «հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․․․․», տեսնենք ապացուցված քանի ինքնասպանության դեպք կբերեն։ Ապացուցված բառն այստեղ գերակայող է։ Ծնողների մեծ մասի բողոքը հենց չապացուցված ինքնասպանությունների մասին է։ Կարծում եմ Փաշինյանը լավ տեղյակ է այս մասին։ Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն
7713:18
«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան
8413:12
«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9712:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8511:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9411:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
8810:42
