Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

84
Այսօր, 16:24
Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

ՀՀ ՆԳՆ ոստիկանությւոնը հայտնում է. «Հայտարարություն․ ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի
Հարգելի՛ քաղաքացիներ,
ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 8․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար միայն աջ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գծով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: