Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.

Իրավապահ համակարգը «համար մեկ պատրաստության» է բերվել․ ի՞նչ հրահանգ են ստացել

54
Այսօր, 21:54
Իրավապահ համակարգը «համար մեկ պատրաստության» է բերվել․ ի՞նչ հրահանգ են ստացել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը, այսպես ասած, «համար մեկ պատրաստության» է բերվել։ «Տեղեկություններ են ստացել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մինչև ընտրությունները իրազեկման բողոքի ակցիաներ իրականացնել, և հրահանգավորվել են ոչ միայն գաղտնալսել, վերահսկել, հետևել, այլ նաև կոշտ մեթոդներ կիրառել՝ ժողովրդին վախեցնելու համար։ Փորձ է արվում մինչև նախընտրական թեժ փուլը ուժ ցույց տալ և ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ պարզապես խուսափեն մասնակցել որևէ հավաքի։

Դրա նախերգանքը, ըստ էության, տրվեց այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի ընթացքում, երբ ոստիկանությունը, առանց որևէ պատճառի, բերման ենթարկեց խաղաղ ցուցարարներին, ովքեր այնտեղ էին ոչ թե զանգվածային բողոքի ակցիա իրականացնելու, այլ իրենց ներկայությամբ աջակցելու Սամվել Կարապետյանին։ ՆԳՆ-ն անհամեմատ մեծ քանակությամբ ոստիկաններ էր կենտրոնացրել դատարանի բակում և հարակից տարածքներում՝ խաղաղ հավաքի մասնակիցներին ճնշելու և «ֆոն» ստեղծելու համար։

Տեղում արձանագրվել է՝ չորս տասնյակից ավելի ավտոբուս և միկրոավտոբուս ոստիկան էր բերվել դատարան, ինչը, մեղմ ասած, անհամաչափ էր իրավիճակին։ Նման մասշտաբի ոստիկանական ներկայությունը ավելի շատ ուժի ցուցադրություն էր, քան հասարակական կարգի պահպանության անհրաժեշտություն։

Քաղաքական ուժերը պետք է զգոն լինեն, նրանց աջակիցները՝ ևս․ առաջիկայում իշխանությունները փորձելու են իրավապահ համակարգի միջոցով ազդել մարդկանց գիտակցության և վարքագծի վրա՝ ձևավորելով վախի և ճնշման մթնոլորտ»,- գրել է լրատվականը։