«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից». Վահան Կոստանյան
![]() Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն է տվել նաև Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին: Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով: Կոստանյանն այսօր այնտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակցի հետ, քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ»,- գրում է լրատվամիջոցը: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7707:30
«Մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել». Սաթիկ Սեյրանյան
16403:06
Google-իը «սրտիկների» արշավ է գործարկել՝ Փանչ անունով մակակայի համար
23500:53
«Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է՝ գնամ». Թրամփ
22400:33
««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
198Երեկ, 23:42
«Օրբանն այնպես էր փոխել օրենսգիրքը, որ թվում էր՝ իշխանափոխություն հնարավոր չէ». Ռոբերտ Քոչարյան
172Երեկ, 23:24
