«Որպեսզի Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումները»․ Խաթիբզադե
![]() Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն»,- ասել է նա։ Սակայն այժմ, պաշտոնյայի խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»։ Տարածաշրջանում ձևավորված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև անվտանգ անցումն ապահովելու և բնապահպանական հարցերի տեսանկյունից»։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը միշտ կմնա խաղաղության և կայունության նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, և ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն տեղում առկա իրականությունը, ընդունեն արդար, հավասարակշռված և իրավահավասար պայմաններ [համապարփակ կարգավորման համար]: Այսինքն՝ եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Խաթիբզադեն։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
