Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
![]() Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․ «ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։ Աղբյուրը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
