Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը
![]() ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը։ Ինչպես հայտնում են ադրբեջանկան լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը, քննարկումը տեղի է ունեցել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմետովի և ԱՄՆ Պետդեպարտամենտի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ռեբեկա Նեֆի հանդիպման ժամանակ։ «Կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների, «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում տրանսպորտի և արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, քննարկվել են ամերիկյան ընկերությունների մասնակցության հնարավորությունները Ադրբեջանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքների, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և այլ առաջնահերթ ոլորտներում նախաձեռնությունների նախագծերին։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
