«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե
![]() Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը, հայտարարել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են ազդում գլոբալ իրավիճակի վրա: «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ակնհայտ է, որ այս բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի նշանակությունը միայն մեծանում է։ Մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։ Տարիներ շարունակ Վրաստանը հուսալի կամուրջ է հանդիսացել Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել այս գործառույթը: Ներկա պայմաններում, երբ առևտրային երթուղիները բախվում են լրացուցիչ մարտահրավերների, մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել հատուկ ծառայություններ աշխարհի տարբեր մասերում: Վրաստանը տարանցիկ հանգույց է ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղափոխման համար»,- նշել է Կոբախիձեն։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
