«Ամբողջ Ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից»․ Սամսոն Գրիգորյան
78
Այսօր, 13:12
Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ հայկական ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից։ Ի՞նչ են անում իշխանությունները, ճիշտ է, նույնպես բողոքում են։ Թե բա դեղինի տակ են անցնում, թե բա տարին 7.000 մեքենա ավելանում է։ Խեեղճ, մեեեղկ իշխանություն... Իսկ հիմա ավելի լուրջ և բացատրեմ, թե ինչու պետք է մեղադրել իշխանություններին և նրանց անվանել պոպուլիստ, մանիպուլյատոր։ Իրականում յուրաքանչյուր այլ պետության համար սա մի հրաշալի ձեռքբերում է՝ մեքենաներն ավելանում են տարին 7.000-ով՝ հրաշալի է։ Փաստորեն տարին միջինում 700.000.000 ով ավելանում Երևանի բյուջեի մուտքերը միմիայն գույքահարկից, եթե անտեսենք մեքենաների ավելացումով պայմանավորված հարկերի հավաքագրման ահռելի աճերը, վառելիքի հարկերը, պահեստամասերի և քսայուղերի հարկերը, ստեղծված նոր աշխատատեղերի հարկերը, վերջապես ԱՊՊԱ-ի հարկերը։ Որոշ վարորդներ խախտումներ են անում, բա մենք դրանց ջանիիին մատաղ, բա այդ հրաշք մարդկանց մուծած տուգանքներն ինչ կարգին գումար են բերում բյուջեին։ Մի պարզագույն օրինակով ներկայացնեմ. Պատկերացրեք, դուք ունեք ռեստորան, տարին 7.000 նոր հաճախորդ է ավելանում։ Կան հաճախորդներ, ովքեր սիրում են ամեն կենացից հետո բաժակը ցխել հատակին և այդ ցխած բաժակի հնգապատիկը դուք ստանում եք այդ հրաշք հաճախորդներից, ուղղակի հաշվի մեջ ջարդը ավելացնելով։ Հիմա, եթե այսքանից հետո, դու չես օգտագործում այս հավելյալ գումարները քո ճանապարհներն ավելացնելու, էստակադաներ կառուցելու, տարանցիկ ուղիներ բացելու վրա (մեր ռեստորանի դեպքում երկրորդ հարկ կառուցելու, հավելյալ սեղան, աթոռ գնելու, նոր աշխատակից վարձելու վրա), ապա դու ո՞վ ես։ Ճիշտ է, դու ընդամենը միշտ լացող, նվնվացող, անկարող պոպուլիստ ու մանիպուլյատոր ես, փորձի՛ր վերջապես փոխվել»։