«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ #Politico
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին վկայում է այն մասին, որ նա «ցանկանում է ավարտել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի հաղորդմամբ՝ դեռ վերջերս Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ այդ հակամարտությունը անվանելով «առանձին բախում»։ Սակայն «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դրդելով դադարեցնել հարվածները՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ գործարքը»։ «Կարծում եմ՝ նա կգնա այլ փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է վերջ դնել դրան»,- լրատվամիջոցը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Հաշվի առնելով, որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել, Թրամփը «կարող է ավելի զիջող լինել Իրանի առնվազն որոշ պահանջների նկատմամբ»,- նշում է Politico-ն: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
