Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.

Երթևեկության փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում. հետիոտնային անցումը կապամոնտաժվի

67
Այսօր, 14:36
Երթևեկության փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում. հետիոտնային անցումը կապամոնտաժվի

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝Վաղարշյան 14/1 հասցեին հարակից՝ Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ: