«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան
![]() «Մենք շատ նորմալ ենք մոտենում այս ամենին, այնպես չէ, որ չենք սպասում, ուղղակի դեռևս իշխանությունը չի հասկացել, որ այդ ամենն իրենց դեմ է աշխատում, ամեն մի, իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության մի քանի անդամների ձերբակալմանը։ Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է բարեգործության արգելքը խախտելու հիմնավորումներով, նաև կուսակցությունից մի քանիսին փակի տակ պահելով հիմք ունենան՝ կուսակցությանը չգրանցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ղազինյանը պատասխանեց․ «Խնդրեմ, ո՞րն է խնդիրը, ուզո՞ւմ են՝ թող պահեն, բայց կանա՞նց։ Չեն հասկանում որ «Ուժեղ Հայաստան»-ում կանայք էլ են ուժեղ։ Իսկ «Ուժեղ Հայաստան» չգրանցելը նշանակում է ընտրությունները դնել կասկածի տակ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառաքին, բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելուց լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել, անգամ Սամվել Կարապետյանից խլած ՀԷՑ-ում են ընտրակաշառք բաժանում՝ աշխատավարձ բարձրացնելով»։ Իսկ կուսակցությունը չգրանցելու դեպքում, ըստ Ղազինյանի, ունեն համապատասխան ծրագիր, բոլոր տարբերակներին պատրաստ են և բոլոր տարբերակներին հակազդելու միջոցներն ունեն։ |

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան
3321:06
Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում
7120:47
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6820:12
Իրանը նախապայման է առաջ քաշել բանակցություններից առաջ
10919:23
Նիկոլ Փաշինյանը «Վարչաբենդ»-ի հետ ելույթ կունենա նաև Հանրապետության հրապակում
11319:06
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով
15818:44
