Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։ Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։ «Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
