«ՔՊ-ն ուղիղ տեքստով ասում է՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան
![]() «Նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ այդպիսի թեզ ամրագրելը հակասահմանադրական է: Երկրի իշխանությունը նման գործառույթով օժտված չէ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթին, որով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն: «Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը և սա չեն կարող իրագործել: Ես սրա մեջ ուրիշ ուղերձ էլ եմ տեսնում, ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ, դավանող են, մեզ մի՛ ընտրեք»,- հավելել է Սրբազանը: |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
