Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

Կադաստրի կոմիտեն զգուշացնում է` իր անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

79
Այսօր, 20:00
Կադաստրի կոմիտեն զգուշացնում է` իր անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

Կադաստրի կոմիտեն զգուշացնում է․ «Այսօր ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։

Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եթե ուղարկվում են հղումներ՝ չբացել դրանք»: