Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

«ՀՀ ԱԳՆ էջում մի խմբագրում է կատարվել. դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ». Թաթուլ Հակոբյան

85
Այսօր, 19:00
«ՀՀ ԱԳՆ էջում մի խմբագրում է կատարվել. դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ թիվ 1 դիվանագետին
Հարգարժան պարոն նախարար,
այսօր մի հոդված եմ պատրաստում Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների մասին: Այդ երկրի վարչապետ Օրբանի 16-ամյա ղեկավարումն ավարտվում է ընտրություններում նրա կրած պարտությամբ:
Պարոն Միրզոյան,
ՀՀ ԱԳՆ էջում, որտեղ համառոտ տեղեկանք է դրված Երևան-Բուդապեշտ հարաբերությունների շուրջ, մի խմբագրում է կատարվել և ուզում էի տեղեկանալ՝ դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմություն:
Խոսքը հետևյալի մասին է: Մեջբերեմ ՀՀ ԱԳՆ կայքից.
«2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:
2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լիարժեք վերականգնվել են դիվանագիտական հարաբերություննե՞րը։
Հասկանալի չէ, թե ինչու է 2012-ին ՀՀ-ն խզել հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ 10 տարի անց վերականգնել:
Հրապարակային այս հարցմանը, ակնկալում ենք Ձեր, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կամ այլ պաշտոնյայի պարզաբանումը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան