Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

«ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է․ չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության»․ Սյուզի Բադոյան

76
Այսօր, 16:48
«ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է․ չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է.
Աղմկահարույց միջադեպի գործով չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության․.. Եկեղեցում Դավիթին հարվածելու, նրան ուղեղի ցնցման հասցնելու, գլխուղեղի փակ տրավմա պատճառելու համար պատասխանատվության չի կանչվել մինչ օրս, Եկեղեցիներում այլախոհություն չհանդուրժող և գռեհիկ, բռնի տեսարաններով հայտնի այս թկնապահը, ում անունն է անգամ թաքցվում հանրությունից։
Չի կանչվել հարցաքննության և վստահաբար չի կրի պատիժ վարչապետի թիկնապահը.․. քանի որ իրենք վեր են օրենքից։
Փաստացի մինչ այս պահը Քննչական կոմիտեն քայլեր չի ձեռնարկել նրան հարցաքննության կանչելու թե զույգ եղբայրներին Եկեղեցուց ձերբակալելուց հետո և թե անգամ Դավիթի ստացած վնասվածքների մասին դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո։
Պատժվում է ձեռքն օդում անկանոն բարձրացրած պատանին, բայց ոչ նրան չափալախ տված ու գետնին տապալած, մարմնական վնասվածք հասցրած վարչապետի թիկնազորի անդամը, ով, ի դեպ, այդ իրավունքը չուներ՝ իրեն վերապահված լիազորություններով և, առհասարակ, որևէ հաստավիզ»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան