Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

Մանրամասներ՝ Շիրակում ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակից

87
Այսօր, 11:54
Մանրամասներ՝ Շիրակում ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակից

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Երեխաների մոր՝ 27-ամյա Մարիամ Թ-ն-ի վիճակը ևս ծայրահեղ ծանր է։