«ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #TOI
![]() Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) պատրաստվում է Թեհրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը ԱՄՆ-ի և Իրանի միջև «բանակցությունների ձախողումից» հետո: The Times of Israel-ի հաղորդմամբ՝ այդ մասին վկայում է, ենթադրաբար, Իսրայելի ուժայինների կողմից տեղեկատվության համակարգված արտահոսքը: Այսպես, 12-րդ ալիքը, առանց աղբյուրներին հղում կատարելու, հայտնել է, որ ՑԱՀԱԼ-ը ոչ միայն «պատրաստվում է Իրանի հետ հակամարտության վերսկսմանը, այլև Իրանի կողմից հնարավոր հանկարծակի հարձակմանը»: Kan-ը, իր հերթին, հղում կատարելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնել է, որ «Իսրայելը շահագրգռված է Իրանի դեմ պատերազմի վերսկսմամբ», երբ այն «ավարտվել է չափազանց վաղ և առանց Իրանի վրա բավարար ճնշման՝ միջուկային հարցի և բալիստիկ հրթիռների վերաբերյալ»։ Իսկ 13-րդ հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը զինվորականներին հանձնարարել է պատրաստվել «ռազմական գործողությունների անհապաղ վերսկսմանը»: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
