Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
![]() Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 12-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին,15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։ |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36


